Emotional Intelligence

Էմոցիոնալ ինտելեկտ․ արդյունավետ աշխատանքային և առօրյա փոխհարաբերություններ

Դասընթացի մասին

Այս դասընթացը նվիրված է էմոցիոնալ ինտելեկտի* (emotional intelligence) հմտությունների զարգացմանը: Այն օգնում է մասնակիցներին բացահայտել սեփական և շրջապատի մարդկանց էմոցիոնալ ռեսուրսները և օգտագործել դրանք աշխատանքային և առօրյա փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացման համար: Այն ցույց է տալիս, թե հույզերն ինչ դեր ունեն բիզնես հարաբերություններում և ինչպես են ազդում աշխատանքի արդյունավետության վրա:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում էմոցիոնալ ինտելեկտի բոլոր 4 փունջ հմտությունները՝ պրակտիկ վարժությունների, խաղերի, քննարկումների միջոցով: Դասընթացի ընթացքում քննարկվում են իրական քեյսեր, ինչպես նաև մասնակիցները կարող են կիսվել իրենց անձնական փորձով:

 

Ո՞ւմ համար օգտակար կլինի այս դասընթացը․

  • Ընկերության ղեկավարներ, ՄՌԿ մասնագետներ
  • Սպասարկման, վաճառքի, մարքեթինգի ոլորտի, ինչպես նաև հաճախորդի հետ անմիջապես աշխատող մասնագետներ
  • ՏՏ ոլորտի աշխատակիցներ
  • Ովքեր ցանկանում են արագ առաջընթաց ունենալ ուսման և կարիերայի մեջ

 

Ի՞նչ կսովորեք դասըթացին մասնակցելու արդյունքում․

  • Գիտակցել սեփական հույզերը, գտնել դրանց առաջացման պատճառները
  • Ներազդել սեփական հույզերի և հոգեվիճակի վրա, կառավարել ու ըստ նպատակի ուղղորդել դրանք
  • Կառուցողական ձևով արտահայտել սեփական էմոցիաները 
  • Հասկանալ դիմացինի հուզական վիճակն ու կարողանալ ապրումակցել
  • Մոտիվացնել ինքներդ ձեզ և մյուսներին
  • Ավելի արդյունավետ որոշումներ կայացնել
  • Ճանաչելով սեփական ուժեղ և թույլ կողմերը՝ ցուցաբերել ավելի վստահ վարք
  • Արագ կողմնորոշվել դժվար և սթրեսային իրավիճակներում
  • Խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և/կամ արդյունավետ լուծել դրանք
  • Կառուցել ավելի արդյունավետ հարաբերություններ

 

Մեկնարկ՝ Մայիսի 31, 2023

Տևողություն՝ 15 ժամ, 6 դասընթաց

Օրեր՝ Չորեքշաբթի, Ուրբաթ 18:30 - 21:00

Ձևաչափ՝ Լսարանային, Հայաստանի ամերիկյան համալսարանում

Արժեք՝ 59,000 դրամ

Դասավանդող` Աշխեն Մկոյան

 

*Դասընթացի գինը և ժամանակացույցը Բաց կրթության մարզային կենտրոնների համար տարբերվում է: Մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել համապատասխան մարզային կենտրոնի հետ:

Հետևեք գրանցման ուղեցույցում նշված քայլերին դասընթացին գրանցվելու համար