*2021-2022 ուսումնական տարի
ՄԵՐ ՄԱՍԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը (ԲԿ) առաջարկում է դասընթացներ տարբեր փորձառության և մասնագիտություններ ունեցող անհատների, ինչպես նաև պետական և կորպորատիվ կազմակերպությունների կրթական կարիքները բավարարելու համար: ԲԿ-նառաջարկում է դասընթացների և հավաստագիր տրամադրող ծրագրերի համապարփակ շարք՝ ներառյալ լեզվի դասերի, թեստերի նախապատրաստման դասընթացների և մասնագիտական զարգացման դասընթացների լայն շրջանակ: Հայաստանում, ինչպես նաև Արցախում գտնվող իր կենտրոնների միջոցով ԲԿ-ն տեղացիներին տրամադրում է աճելու և իրենց համայնքները զարգացնելու հնարավորություններ: Բացի այդ, այն նաև տրամադրում է թեստավորման ծառայություններ համալսարանների ընդունելության և միջազգային մասնագիտական հավաստագրման համար նախատեսված տարբեր միջազգային ստանդարտացված թեստերի կողմից:
Registration Deadline: Classes roll on a continuous basis
Registration Deadline: Classes roll on a continuous basis
Ծրագրի նպատակն է նպաստել բիզնեսի զարգացմանը Հայաստանի մարզերում՝ հատուկ աջակցություն տրամադրելով կին ձեռներեցներին։
Ծրագրի առաքելությունն է աշակերտակենտրոն որակյալ կրթություն ապահովել դպրոցականների համար՝ դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդների կիրառմամբ:
ԹԳՀԶԾ-ն կրթական և տնտեսական հնարավորություններ է տալիս Հայաստանի, Արցախի և Ջավախքի գյուղական վայրերի բնակիչներին՝ նպաստելուգյուղական զարգացմանը, ստեղծելու աշխատատեղեր և բարելավելու համայնքները:
Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական վայրերում բուժաշխատողների հասանելիությունը՝ առողջապահական ոլորտում նորարարության և ձեռներեցության խթանման միջոցով:
Բաց կրթությունը տրամադրում է թեստավորման ծառայություններ համալսարանների ընդունելության և միջազգային մասնագիտական հավաստագրման համար նախատեսված տարբեր ստանդարտացված թեստերի կողմից: Պրոմետրիկ թեստավորման կենտրոնը (ԹԿ) Բաց կրթություն ԹԿ-ի մաս է կազմում: Մենք անցկացնում ենք մասնագիտական հավաստագրման թեստավորում (օրինակ՝ USMLE STEP 1 և STEP 2, CFA, SHRM) և միջազգային թեստեր համալսարանների ընդունելության համար (TOEFL iBT, GRE): Պրոմետրիկ ԹԿ-ի հետ մեկտեղ Բաց կրթության ԹԿ-ն անցկացնում է ACT, SAT, TOEFL iBT, IELTS և շատ այլ թեստերի քննություններ:
3,988
Քննություն հանձնողների ընդհանուր քանակ
2,349
Միջազգային քննություն հանձնողների ընդհանուր քանակ