Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով

* Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի ավելի շատ մարզերում, քան տեսանյութում նշվածները։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը 2022 նոյեմբերին մեկնարկեց «Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ  բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» Սարգիս Քաբայանի անվան ծրագրը։  

Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի  մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։ Ծրագիրը պատրաստված է ՀԱՀ  Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է  բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝  գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման և նոր  շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա և  տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական  և գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների  զարգացմանը և նոր գաղափարների կայացմանը։ Ուսուցման հիմնական  մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի  դասընթաց։ 

Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարևորելով որակյալ կրթությունը և կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց  ուսանողներ  համար։  

Ծրագիրը իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և Արցախում։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը