
Դասընթացի մասին
Ընդհանուր անգլերեն երեխաների համար դասընթացը անցկացվում են Բաց կրթության մարզային կենտրոններում: Դասընթացներ բոլոր այն դպրոցականների համար, որոնք ցանկանում են սովորել անգլերեն և կատարելագործել լեզվի իրենց հմտությունները: Դասընթացի նպատակն է երեխաներին ապահովել ուսանողակենտրոն որակյալ կրթությամբ՝ դասարանում կիրառելով դասավանդման ինտերակտիվ և նորարարական մեթոդներ:
Դասընթացները անգլերեն սովորելու բացառիկ հնարավորություն են ստեղծում երեխաների համար և նպաստում անգլերենի ուսուցմանը Հայաստանում:
Դասընթացի ամբողջական ավարտից հետո տրվում է վկայական, որը ցույց է տալիս մասնակցի լեզվի իմացության մակարդակը:
Դասերը կընթանան առկա ձևաչափով։ Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել https://im.aua.am կայքէջ և գրանցվել դասընթացին:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք կապ հաստատել ձեր մարզում գտնվող ՀԱՀ Բաց կրթության կենտրոնի հետ: Կոնտակտային տվյալները կարող եք գտնել այստեղ:
Տևողություն՝ 40 ժամ
Արժեք՝ 20,000 ՀՀ դրամ
Տևողություն՝ 60 ժամ
Արժեք՝ 30,000 ՀՀ դրամ
Տևողություն՝ 80 ժամ
Արժեք՝ 40,000 ՀՀ դրամ
Գրանցվելու համար կարող եք հետևել ուղեցույցում նշված քայլերին: