
«Հաճախորդների սպասարկումը ռեստորանային ոլորտում» եռօրյա ինտենսիվ դասընթացը ներառելու է հաճախորդների սպասարկումը ճիշտ կազմակերպելու մասին հետևյալ թեմաները՝
- սպասարկման հոգեբանություն,
- սպասքի տեսակներ,
- սեղանի կազմակերպում,
- սեղանի էթիկետ,
- սպասարկողի հաղորդակցման հմտություններ և այլն։
Դասընթացը վարելու է Օնիկ Առաքելյանը, որը ունի 25 տարվա աշխատանքային փորձ այնպիսի հյուրանոցային ցանցերում, ինչպիսիք են Marriott-ը, Sheraton-ը, Hilton-ը, Jumeirah-ն, և Accor-ը:
Դասընթացի ընդհանուր տևողություն՝ 18 ժամ է
Վայր՝
Վանաձոր (մայիսի 4, 5, 6)
Արժեք՝ 35,000 ՀՀ դրամ